News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն որոշել է քաղաքացիներին բարձրորակ, արագ եւ թափանցիկ ծառայություն մատուցելու նպատակով բարեփոխել  ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատունը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ըստ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, ավտոմաքսատանը կենտրոնացված են ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներին առնչվող բոլոր ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս մի կողմից առավել վերահսկելի դարձնել ամբողջ  գործընթացն ու խուսափել հնարավոր չարաշահումներից, մյուս կողմից էլ մեկ վայրում` առանց մաքսատան շենքից դուրս գալու, իրականացնել ավտոմեքենայի մաքսազերծումը:

«Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվել նաեւ մեկ հարկի տակ, մեկ վայրում ոչ միայն իրականացնել մաքսային ձեւակերպումներն, այլեւ ավտոմեքենան հաշվառման կանգնեցնել մաքսատանը տեղակայված պետավտոտեսչության մասնաճյուղում, որն ի դեպ, կբացվի օրերս: Այդ նպատակով մաքսատան տարածքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված` միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման սրահ, որն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով եւ տեխնիկայով: Արդյունքում` ամբողջ գործընթացը` մաքսազերծումից մինչեւ ավտոմեքենայի հաշվառում եւ կտրոնի տրամադրում, կտեւի ընդամենը 1  ժամ: Ի դեպ, գործընթացն իրականացվում է ոստիկանության հետ համատեղ»,-նշել է ավտոմաքսատան պետը:

Ժամանակակից որակյալ սպասարկում ապահովելու եւ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների գործընթացն արագ եւ արդյունավետ իրականացնելու համար, շենքային պայմանների բարելավմանը զուգընթաց, զգալի աշխատանք է տարվել փաստաթղթշրջանառության կրճատման եւ պարզեցման  ուղղությամբ: Բաբկեն Ղազարյանի խոսքերով, կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեւակերպման ժամանակ մեքենայի գույնի ու երանգի որոշման հնացած ընթացակարգը վերանայման կարիք ունի. ավտոմեքենայի մաքսազերծման հետ ուղիղ կապ չունենալով` այն բավականին ձգձգում էր ամբողջ պրոցեսն ու   չարաշահումների, տարաբնույթ խոսակցությունների առիթ տալիս: Նշենք, որ ոստիկանն այժմ ընդամենը  ստուգում է WIN կոդը: Այս տարվանից չի հաշվվում նաեւ  մեքենայի ձիաուժը:  Ըստ մաքսատան պետի, եւս մեկ ավելորդ գործառույթ  է հանվել ձեւակերպման գործընթացից. նախկինում  մաքսազերծվող մեքենայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը համակարգիչ մուտք անելուց հետո, մաքսավորը, պարզ չէ, թե ինչու, պարտադիր ձեռագիր լրացնում էր այն եւ որպես ժամանակավոր տեխանձնագիր տրամադրում մեքենայի տիրոջը: Փոխարենն այժմ միանագամից 4 հայտարարագիր է լրացվում, մեկը` հաճախորդի համար: Հերթեր էին գոյանում նաեւ ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող` արդարադատության նախարարության փորձագետի սենյակի առջեւ. մեկ հոգու աշխատանքն այժմ հավասարաչափ բաշխվել է երեք աշխատողների միջեւ` 3 անգամ կրճատելով ժամանակը: Կրկնակի կրճատվել են պարամետրերը` այսպես կոչված օպցիաները, որոնց թիվը հասցվել է 4-ի: Հաջորդ քայլով ընդլայնվել  է բրոքերային ծառայությունը` 4 հոգու փոխարեն այժմ 8 բրոքեր  է աշխատում` պատրաստ առանց հերթերի սպասարկելու օրական  շուրջ 350 այցելուի: ՙԱյդ վերանայումների արդյունքում 2 ամսվա ընթացքում  հաջողվեց ձեւակերպումների գործընթացը 5 ժամից հասցնել 1,5-ի, իսկ այսօր արդեն հաջողվել է 1.5 ժամից դարձնել առավելագույնը 30 րոպե՚,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը:

Բարեփոխումների արդյունքում նաեւ հիմնովին վերանորոգվել է մաքսատունը` սկսած ներքին հարդարումից մինչեւ տարածքի ասֆալտապատում եւ կանաչապատում, նաեւ հարմարավետ պայմաններով սպասասրահ է այստեղ կառուցվել` նախատեսված 80 հոգու համար, որտեղ անվճար թեյ կամ սուրճ է առաջարկվում: Նախկինում օրենսդրական բացերի պատճառով քաղաքացիներին տարբեր մեթոդներով հաջողվում էր խուսափել մաքսային ձեւակերպումներից, սակայն օրենսդրական բարեփոխումների արդյունքում պատկերը կտրուկ փոխվել է. ՀՀ քաղաքացիներին,  թույլատրվում է  տարին մեկ անգամ 15 օրով ժամանակավոր ռեժիմից օգտվել եւ 15 օր անց նրանք արդեն կամովին են ավտոմեքենան մաքսազերծման բերում: Գործելակերպի փոփոխությունն արտահայտվել է նաեւ մաքսատան կողմից ապահովված եկամուտներում: Մաքսատան պետի հավաստմամբ, տարվա ընթացքում մաքսատանը հաջողվել է տպավորիչ  մուտքեր ապահովել. «Եթե 2011-ի հունվար-հունիս ամիսներին ներկրվել է շուրջ 14 հազար ավտոմեքենա, ապա 2012-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշը զգալի աճել է` ներկրվել է 15.155 մեքենա»:

Մաքսատանը հետեւողական աշխատանքներ են իրականացվում նաեւ սպասարկման որակի բարելավման ուղղությամբ: Ընթացքի մեջ են պատասխանատու պահպանության հանձնված մեքենաների սրահի վերանորոգման աշխատանքները: Ծառայությունը կլինի վճարովի, բայց 2 անգամ  էժան մաքսային տերմինալի սակագներից: Մաքսատանը համակարգչով հետեւում են գնային բազային եւ կատարվող վճարումներին, ինչը հասանելի է նաեւ քաղաքացուն, որպեսզի  հեշտ կողմնորոշվի, թե որքան պետք է վճարի: Իսկ մաքսազերձման վերաբերյալ սակագների ցանկը փակցված է մաքսատանը` բոլորին հասանելի տեղում: 

Իրականացվող բոլոր բարեփոխումների հիմքում այցելուի հարմարավետությունն է: Ընդամենը  10 րոպեում քաղաքացին անձամբ է համոզվում, որ եկել է  բարձրակարգ ծառայություն մատուցող պետական կառույց: Գրիգոր Շահազիզյանի խոսքերով, ավտոմաքսատանն այժմ բավականին հարմարավետ պայմաններ են ստեղծվել. «Նախկինում մաքսային ձեւակերպումների ընթացքը տեւում էր մոտ 1.5 ժամ, իսկ այժմ ամբողջ գործընթացն է ավարտվում 20 րոպեում: Բացի այդ, ողջունելի է նաեւ այն քայլը, որ մաքսատանը շուտով նաեւ ճանապարհային ոստիկանության հաշվառման բաժանմունք է բացվելու, ինչի արդյուքնում մեքենան միանագամից կհաշվառվի եւ կհանձնվի մեզ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ