News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հարավային Օսիայում Գլխավոր դատախազության Քննչական վարչության  պետ Ռոլանդ Չիտաեւի առեւանգման մեղադրանքով ձերբակալվել են երկու տղամարդ:

Lenta.ru-ն հաղորդում է, որ ձերբակալվածներն ալկոհոլի ազդեցության տակ են, շփոթվում են  ցուցմունքներ տալիս, ինչը դժվարացնում է հարցաքննության գործընթացը: 

Կոխաթ բնակավայրում հայտնաբերվել էր Ռոլանդ Չիտաեւի մեքենան: Մեքենայի ներսում արյան հետքեր էին եղել, սակայն  առեւանգվածը մեքենայում չի եղել:

Հիշեցնենք, որ Ռոլանդ Չիտաեւն առեւանգվել էր հուլիսի 9-ի երեկոյան անհայտ անձանց կողմից: ՆԳՆ-ի կողմից նրա սպանության մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, գրում է «Ռոսբալտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ