News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հարավկորեական բռնապետ Պակ Չոն Հիի դուստրը` Պակ Կըն Հեն, այսօր` հուլիսի 10-ին, հայտարարել է, որ առաջադրում է իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար: Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Ռենհալը», Պակ Կըն Հեն իր ծրագիրը կառուցում է տնտեսական աճի եւ սոցիալական ապահովության ուժեղացման խոստումների վրա: Բացի այդ, նա խոստանում է բարելավել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ, որի հետ հակամարտությունը վերջին տարիներին չի թուլանում:

Նշվում է, որ 2007-ին Պակ Կըն Հեն արդեն մեկ անգամ առաջադրվել է նախագահի պաշտոնում, սակայն փրայմերիզներում պարտվել է ներկա նախագահ Լի Մեն Բակին: Նրանք երկուսն էլ իշխող «Սենուրի» կուսակցության անդամներ են:

Միաժամանակ, այս անգամ Պակ Կըն Հեն ունի հաջողության հասնելու բոլոր շանսերը: Arirang News-ի տվյալներով, «Սենուրիում» ներկուսակցական քվեարկությունը կկայանա օգոստոսի 20-ին: Պակ Կըն Հեն առաջատար է նաեւ իր վարկանիշով, որն այս պահին կազմում է շուրջ 40 տոկոս:

Նշենք, որ եթե Պակ Կըն Հեն ընտրվի նախագահ, նա կլինի երկրի առաջին կին նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ