News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Միջնադարյան կանխատեսող աստղաբանության Լոնդոնյան ակադեմիայի շրջանավարտ Մարկ Ռուսբորնը ցրել է աստղաբանության մասին 5 միֆերը, հայտնում է cosmo.ru-ն:

Աստղաբանությունը` ճշգրիտ գիտություն է

Ժամանակակից աստղաբանությունը գիտություն չէ իր խիստ բնորոշմամբ: Այժմ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի շրջանակներում գործում է կեղծ գիտության եւ գիտական հետազոտությունների ֆալսիֆիկացիայի դեմ պայքարի հանձնաժողով:

Հանձնաժողովը պայքարում է նաեւ աստղաբանության դեմ: Այսպիսին է գիտական աշխարհի պաշտոնական դիրքորոշումը:

Սակայն արեւմտյան աստղաբանության զարգացման պատմությունը լի է կանխատեսումների ֆենոմենալ ճշգրտության մասին փաստագրված պատմական տեղեկություններով: Այսպես, բրիտանացի աստղագետ Վիլյամ Լիլլին կանխատեսել էր Լոնդոնի 1666 թ. մեծ հրդեհը: Եվ այսպիսի դեպքերը բավականին շատ են: Ժամանակակից աստղագետներից կարելի է առանձնացնել Ռոբերտ Զոլլերին, ով օգտվում էր հնագույն մեթոդներից: Նա կանխատեսել էր ԱՄՆ-ի մեծ ահաբեկչական ակտը, այդ ակտի օրը օդային հարձակման ուղղության նշումով, ինչպես նաեւ ահաբեկչական ակտի հետեւում կանգնած անձանց:

Հորոսկոպում ոչ թե 12, այլ Կենդանակերպի 13 նշան կա: Կա նաեւ Օձակրի նշանը:

Կենդանակերպի նշանները եւ համաստեղությունները տարբեր բաներ են: Կենդանակերպի նշանները ` դա երկնային ոլորտի մեծ շրջանի 12 հատված են, որով անցնում են Երկրից դիտարկվող Արեւի, Լուսնի եւ մոլորակների ճանապարհները: Իսկ համաստեղությունները ` աստղերի խմբեր են:

Կենդանակերպի նշանները շատ դանդաղ են շարժվում անշարժ աստղերի ֆոնին, նրանք անշարժ չեն ի տարբերություն համաստեղությունների: Աստղագետներն աշխատում են հենց Կենդանակերպի նշանների հետ, համաստեղությունների հետ նրանք գործ չունեն: Օձակիրը ոչ ավելին է, քան համաստեղություն, որի սահմանները վերասահմանվել են անցած դարի սկզբում: Կենդանակերպի նշանների թիվն առաջվա պես 12-ն է:

Աստղաբանական կանխատեսումներն ազդում են մարդու վարքագծի մոդելի վրա

Կան փաստեր, որոնք հստակ ցույց են տալիս, որ դա այդպես չէ: Օրինակ, աստղագետ Վիլյամ Լիլլին հազիվ թե կարողանար ստիպել գողին ապրել այն տանը, որը ցույց էին տվել աստղերը: Եթե դիտարկենք դեպքերը, երբ աստղագետը դժբախտ պատահարի կանխատեսում է անում, իսկ վախերով լցված մարդն ինքն է առաջացնում հոգեբանամարմնական հիվանդություններ կամ կորցնում է զգոնությունը ղեկին, ապա այստեղ խոսքը նաեւ հոգեբանական դյուրըմբռման մասին է:

Աստղագետն ընդամենը լավ հոգեբան է

Աստղագիտությունը բաժանվում է արդիականի եւ ավանդականի: Առաջինը գոյություն ունի 300 տարուց ոչ ավելի, իսկ հնագույնը` մի քանի հազարամյակներ: Հնագույն տեխնիկաները մեծ մասամբ կորսված են:

Ժամանակակից մասնագետները հաճախ իրենց անվանում են աստղահոգեբաններ եւ փաստորեն նրանք հոգեբաններ են, առաջարկելով հիմնականում երաշխավորություններ: Ժամանակակից աստղագետների շրջանում կա հաստատված էթիկայի կոդեքս, համաձայն որի, օրինակ, չի կարելի մարդկանց ասել մահվան մասին կամ կանխատեսել այլ սարսափելի բաներ:
Կանխատեսման հնագույն տեխնիկաներն օգտագործող աստղագետները զբաղվում են բաձարձակապես ապագա իրադարձությունների կանխատեսմամբ:

Կենդանակերպի նշաններով համատեղելիությունն աստղերի դատավճիռն է

Երկրագնդի վրա մոտ 7 միլիարդ մարդ կա: Դա չի նշանակում, որ բոլոր Խոյերն ու Աղեղնավորները համատեղելի են, կամ անհամատեղելի: Մտածել, որ միլիարդ զույգերի մեջ չկան անհաջող միություններ, նույնքան միամիտ է, որքան հավատալը, որ բոլոր Խեցգետիններին այսօր սպասվում է նույն իրադարձությունը:

Արեւի դիրքը Կենդանակերպի որոշակի նշանում ծննդյան պահին ` դա միայն մի փոքր ներդրում է զույգի համատեղելիության, կամ անհամատեղելիության մեջ: Որոշակի դեր է խաղում մարդկանց խառնվածքը, որը կախված է ծննդյան պահին Լուսնի փուլից:

Աստղագիտական ցուցանիշները միակը չեն համատեղելիության որոշման համար: Անհրաժեշտ է նկատի ունենալ, օրինակ, կրոնը եւ դաստիարակության միջավայրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ