News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հայտնի դերասան Ջոնի Դեփը եւ գրող, պատմաբան Դուգլաս Բրինքլին գարնանը կթողարկեն ամերիկյան քանթրի եւ ֆոլկ երգիչ Վուդի Գաթրիի «Երկրի տունը» անվանումը կրող նոր վեպը, որը մինչ այդ երբեք լույս չի ընծայվել:

Վուդի Գաթրին ծնվել է 1912 թվականին` Օքլոհոմայում: Սովորելով կիթառ նվագել, նա ավտոստոպով հասել է Քալիֆորնիա: Այստեղ նրան հրավիրել են ռադիո` երաժշտական հաղորդում վարելու, որտեղ նա կատարել է իր երգերը:

1942 թվականին Վուդի Գաթրին իր Miss Pavlichenko կոմպոզիցիան նվիրել է խորհրդային դիպուկահար Լյուդմիլա Պավլիչենկոյին, ով խորհրդային պատվիրակության կազմում այցելել էր ԱՄՆ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գաթրին երգեր է գրել, որոնցում կոչ է արել ԱՄՆ-ին չխառնվել եվրոպական հակամարտությանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Պատերազմից հետո երգչին զորակոչել են ծառայելու առեւտրային նավատորմում, որից հետո նա շարունակել է երգեր գրել:

Նրա արվեստը հիմնականում նվիրված է եղել Ամերիկայի կյանքին եւ սոցիալական արդարությանը: Գաթրին մահացել է 1967 թվականին:

«Երկրի տունը» պատմում է Մեծ դեպրեսիայի շրջանում լուսանցքային մարդկանց կյանքի մասին: Գիրքը տեխասցի զույգի մասին է, որը կավից տներ է կառուցում, որպեսզի պաշտպանվի վատ եղանակից եւ պայքարում բանկերի ու սղոցելու նյութեր արտադրող ընկերությունների դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ