News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Էրզրում նահանգի Այնալըքքալեյում բնակվող հովիվ 44-ամյա Մեւլութ Դիլեքչին պնդում է, որ անասուններին արածեցնելու ժամանակ հայտնված արջը քարով հարվածել է իրեն եւ պատրաստվել է ուտել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մեվլութ Դիլեքչին հուլիսի 6-ին բջջային հեռախոսով զանգահարել է ժանդարմերիա՝ պնդելով, որ արջը ցանկանում է իրեն ուտել: Ժանդարմերիան, հաշվի առնելով, որ ցամաքով հասնելը դժվար կլինի, Էրզրումից շտապօգնության ուղղաթիռ է կանչել: Ուղղաթիռը կարողացել է գտնել վիրավորված հովվին եւ տեղափոխել Էրզրումի հիվանդանոց:

44-ամյա հովիվը պատմել է, թե անասուններին արածեցնելու ժամանակ հետեւից քարով հարված է ստացել, որից հետո շրջվել եւ տեսել է արջին: Նա պնդել է, թե չի կարողացել շարժվել եւ փրկվելու համար զանգահարել է ժանդարմերիա:

Նշենք, որ Էրզրում նահանգում բավականին շատ են արջի հարձակման հետեւանքով տուժածները: Նախորդ տարի օգոստոսին երկու օրվա ընթացքում արջի հարձակման հետեւանքով 2 մարդ էր մահացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ