News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայում սպանված հայ դպրոցական Էդիկ Մարգարյանի մայրը` Ալլա Մարգարյանը դեռ պատասխան չի ստացել ՌԴ գլխավոր դատախազություն ուղարկված իր դիմումին` որդու մահվան հետ կապված քրգործի հարուցման առնչությամբ:

Ալլա Մարգարյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ գլխավոր դատախազություն ուղղված իր հայտարարությունը փոխանցվել է Մոսկվայի դատախազություն, այնտեղից` Հարավային օկրուգի դատախազություն, որտեղ էլ հիմա գտնվում է: Բացառված չէ, որ հետագայում դիմումը կփոխանցվի Նագատինի շրջանի դատախազություն: «Այսինքն այն դատախազություն, որը փոկել էր առաջին քրեական գործը: Ստացվում է շրջապտույտ իրավապահ մարմիններում»,-նշել է Ալլա Մարգարյանը:

Սակայն հայ կինը չի պատրաստվում հանձնվել: «Եթե դատախազությունը հրաժարվի քրեական գործ հարուցել, դա օրենքի խախտում կլինի` հաշվի առնելով դատարանի որոշումը եւ նոր հանգամանքները»,-ընդգծել է Ալլա Մարգարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայի թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարգարյանը ծեծկռտուքի հետեւանքով զոհվել էր 2010 թ. սեպտեմբերին:

Կռվի նախաձեռնողը 9-րդ դասարանցի, ծագումով ադրբեջանցի Մամեդ Մամեդովն էր, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացի է: Ըստ իրավապահների` ծեծկռտուքը տեղի է ունեցել դպրոցից ոչ հեռու: Որոշ տվյալներով` Մամեդովը տիրապետում է մարտարվեստի որոշ հնարքների եւ դրանք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Միաժամանկ, Մամեդովի դեմ հարուցված քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է քրոնիկ հիվանդությամբ, ինչն էլ ճակատագրական է եղել նրա համար:

Այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարգարյանի քաղաքացիական հայցով որոշել էր, որ Մամեդովի կողմից հրահրած կոնֆլիկտի սթրեսային իրավիճակի եւ  սրտանոթային անբավարարությունից Էդիկի մահվան միջեւ պատճառահետեւանքային կապ կա:

Դատարանը Մեմեդովի ծնողներին պարտավորեցրել էր 500 հազար ռուբլի վճարել: Միժամանակ դատարանը մեղավոր չէր համարել Առողջապահական դեպարտամենտի մանկական պոլիկլինիկային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ