News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է քննել «Վիզկոն» ՍՊԸ հիմնադիր Պավել Անդերսոնի սենսացիոն հայտարարությունը` մի շարք պաշտոնյաների կաշառք տալու մասին, որի տեսագրությունը մեկ շաբաթ է շրջում է համացանցում: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Սրա վկայությունը մեր թերթի թղթակցի` ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին հասցեագրված հարցմանը տրված պատասխանն է: Այսպիսով, առկա է դեպք, երբ գործարարը հայտարարում է, որ ինքը կոնկրետ պաշտոնյաների կաշառք է տվել, նշում է նրանց անունները եւ կաշառք տալու նպատակը: Իսկ այն իրողությունը, որ ՀՔԾ-ն, որը ՀՀ օրենսդրությամբ պարտավոր է քննել պետական պաշտոնյաների մասնակցությամբ հանցագործության դեպքերը, բայց հրաժարվում է հրապարակված փաստերը քննել, ապացուցում է, որ նշված փաստերը համապատասխանում են իրականությանը: Հրապարակված կոռուպցիոն փաստերը գործող պաշտոնյաների մասին են, եւ նրանք հիմա էլ շարունակում են բարձր պաշտոններ զբաղեցնել»,- գրում է «Հայկական ժամանակը»:
 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ