News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում մահացած են գտել ամերիկյան հայտնի դերասան եւ ռեժիսոր Սիլվեստր Ստալոնեի որդի Սեյջ Ստալոնեն:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Սեյջին Հոլիվուդի իր տանը հայտնաբերվել է տան սպասուհին: Վախճանված 36-ամյա դերասանի տանը  հարձակման հետքեր չեն եղել: Կրտսեր Ստալոնեի մահվան  ոչ մի մանրամասն դեռեւս հայտնի չէ: Հայտնի դերասանի որդու մոտ չեն եղել դեպրեսիայի կամ ճնշված վիճակի ախտանշաններ:

Սեյջ Ստալոնեն նկարահանվել է 13 կինոնկարներում` առաջին անգամ հանդես գալով «Ռոկի 5» ֆիլմում, 14 տարեկան հասակում: Նա ֆիլմեր է նկարել որպես ռեժիսոր, զբաղվել է նաեւ  պրոդյուսերությամբ:

Սիլվեստր Ստալոնեն ունի 5 երեխա, Սեյջից բացի նա ունի որդի` Սերջիոն եւ երեք դուստր` Սոֆիան, Սիսթինը եւ Սքարլեթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ