News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում վախճանվել է «Ծնոտներ» ֆիլմի հայտնի պրոդյուսեր Ռիչարդ Զանուկը:

Ինչպես  Reuters-ին հղում անելով հաղորդում է rbc-ն, պրոդյուսերը վախճանվել է հուլիսի 13-ին` 77 տարեկան հասակում:

Նշենք, որ իր 50-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում Ռիչարդ Զանուկը ստեղծել է բազմաթիվ ֆիլմեր: Նրա ղեկավարությամբ XX Century Fox ընկերությունը թողարկել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Երաժշտության ձայները» (1965 թ.), «Փեթոն» (1970 թ.), «Ֆրանսիացի կապավորը» (1971 թ.), որն Օսկար է ստացել:

Հետագայում Զանուկը համագործակցել է Warner Brothers ընկերության հետ եւ մասնակցել է «Միսս Դեյզիի վարորդը» (1989 թ.) կինոնկարի ստեղծմանը, որն ամերիկյան կինոակադեմիայի չորս մրցանակ է ստացել, այդ թվում նաեւ որպես լավագույն ֆիլմ:

Մյուս հայտնի ֆիլմերն են Սթիվեն Սփիլբերգի «Ծնոտներ» (1974 թ.), «Արկածախնդրություն» (1973 թ.) եւ «Կոկոնը»: Կինոարտադրության մեջ իր ներդրման համար նա 1991թ.-ին արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի հատուկ մրցանակի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ