News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի հյուսիսում` Այբակ քաղաքում հուլիսի 14-ին ահաբեկչություն է եղել, որին զոհ են գնացել 22 մարդ, այդ թվում խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, Սամանգան նահանգից ընտրված Ահմադ Խան Սամանգանին: Վիրավորվել է հարյուրից ավելի մարդ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով «Փաժվակ» գործակալությունը, ահաբեկչությունը տեղի է ունեցել «Քասր-է ալմաս» (Ալմաստե պալատ) հյուրանոցում` պատգամավորի դստեր հարսանիքի ժամանակ: Ահաբեկիչը «մահապարտի բաժկոնով» մտել է հյուրանոցի հարսանյաց սրահ եւ պայթեցրել իրեն բազմության մեջ:

Որոշ տվյալներով, ահաբեկչության ընթացքում ծանր վնասվածք է ստացել նաեւ ոստիկանական վարչության պետը:

Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ վիրավորների զգալի մասը գտնվում է ծայրահեղ ծանր կամ օրհասական վիճակում: Առայժմ ոչ ոք չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ