News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության դիմաց, որը գտնվում է Գլենդել քաղաքում, հուլիսի 13-ին կրկին մարդիկ են հավաքվել` ի նշան Հայաստանում  ռազմական բժիշկ Վահե Ավետյանի սպանության դեմ բողոքի: Այդ մասին հաղորդում է  «Asbarez»-ը:

Մասնակիցներից մեկը եղել է Ավետյանի ազգականներից: Նա կոչ է արել, որպեսզի երկրում օրենքներն իրագործվեն, տարրական արդարություն կիրառվի իր ազգականին սպանողների նկատմամբ:

Գրեթե մեկժամանոց բողոքը գրավել է «Glendale News Press»-ի լուսանկարչի եւ Գլենդելի ոստիկանության ուշադրությունը:

Հյուպատոսության անձնակազմը ցուցարարներից միայն մեկ հոգու է ներս թողել, որն էլ պահանջներ է փոխանցել այն մասին, որպեսզի.

1. Հայաստանի ԱԺ-ի արտակարգ նիստ հրավիրվի,

2. Գլխավոր դատախազը մեղադրանք ներկայացնի Ռուբեն Հայրապետյանին` որպես Ավետյանի սպանության գործում մեղսակից,

3.  Հայրապետյանն ազատվի ԱԺ-ից դրա կանոնակարգը խախտելու համար, որը պատգամավորներին արգելում է առեւտրային գործունեություն ծավալել,

4.  Հայրապետյանի թույլ տված իրավախախտման եւ Ավետյանի սպանության հանգամանքների անկողմնակալ քննություն անցկացվի,

5.  Հայրապետյանը հեռացվի Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից:

Հաջորդ ցույցերը տեղի կունենան կրկին նույն տարածքում` կիրակի օրերին, տեղական ժամանակով ժամը  13:00-ին, իսկ առանձնահատուկ ցույց է նախատեսվում Ավետյանի քառասունքի օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ