News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

FlyOne ավիաընկերության Երևան-Քիշնև չվերթ իրականացնող օդանավը, որը վայրէջք էր կատարել Բուխարեստում, շուտով կվերադառնա Երևան: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, NEWS.am-ին հայտնեց FlyOne Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Քիշնևում վայրէջք չկատարելու պատճառը տեխնիկական է՝կապված բացառապես չվերթի կոդի հետ, և սա մեր կանոնավոր չվերթը չէ»,-ասաց նա:

FlyOne ավիաընկերության խորհրդի նախագահը չմեկնաբանեց մամուլում շրջանառվող լուրերը, թե օդանավի ուղևորները ստիպված են եղել 12 ժամ անցկացնել ինքնաթիռում՝ առանց սննդի և ջրի:

Ավելի վաղ FlyOne ավիաընկերության խորհրդի նախագահ Վլադիմիր Չեբոտարը newsmaker.md-ին հայտնել էր. «Ինչպես հասկացա, օդանավի վրա կասկածելի դեմքեր են եղել: Թռիչքի ընթացքում անձնակազմը փոխել է թռիչքի վերաբերյալ որոշ տվյալներ և սխալ է թույլ տվել փաստաթղթերում: Դրանից հետո ստացվել է նաև կեղծ ահազանգ, որ ինքնաթիռում ռումբ կա»:

Տպել
Ամենաշատ