News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բրիտանացի արքայազն, Յորքի դուքս Էնդրյուն 2012թ. սեպտեմբերի 3-ին աճպարարական հնարք կիրագործի` The Shard-ի` Եվրոպայի ամենաբարձր` 310 մ բարձրությամբ երկնաքերից պարանով ցած իջնելով:

Ինչպես գրում է The Guardian-ը, արքայազնը պարանով 87-րդ հարկից կիջնի 20-րդ հարկ` դրանով իսկ հաղթահարելով 250 մետր: 52-ամյա Էնդրյուին կընկերակցեն եւս 40 համարձակներ:

Նախաձեռնության նպատակը 1,6 մլն դոլար հավաքելն է, որը հետո կհատկացվի բարեգործական հիմնադրամներին:

Արքայազն Էնդրյուի դուստրը`Յորքի արքայադուստր Եվգենիա Վիկտորյա Հելենան, առաջիններից մեկն է աջակցություն հայտնել թագավորական ընտանիքի անդամի մտադրությանը: «Շատ ապրես, հայրիկ: Ես այնքան եմ հպարտանում քեզանով», - գրել է նա նախաձեռնության շրջանակում նվիրատվությունների համար ստեղծված կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ