News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2004թ-ին Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան պատճառն արյան զեղումն է եղել:  Այս մասին ասվում է ֆրանսիական զինվորական «Փերսի» հոսպիտալի հաշվետվության մեջ: Հենց այդ բուժհաստատությունում է Արաֆաթն անցկացրել իր վերջին օրերը: Փաստաթուղթը հրապարակվել է Արաֆաթի հիմնադրամի կայքում:

Ըստ բժիշկների` Արաֆաթը տառապել է աղիների բորբոքումից,  ունեցել է նյարդային եւ արյունատար համակարգի հետ կապված խնդիրներ: Սակայն ֆրանսիացի բժիշկները նշել են, որ իրենց չի հաջողվել պարզել Արաֆաթի հիվանդության սկզբնական պատճառը:

Արաֆաթը մահացել է 2004 թ. նոյեմբերին Փարիզում` 75 տարեկանում: Նրա մահվան պատճառը պարզ չէ:  Շատ  պաղեստինցիներ սկզբում ասում էին, թե նա թունավորվել է: Քաթարական «Ալ Ջազիրա»  հեռուստաալիքը հաղորդել էր Արաֆաթի անձնական իրերում պոլոնիում-210-ի բարձր խտության հայտնաբերման մասին: 2006թ-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իսրայելի հատուկ ծառայություններին մեղադրել էր Արաֆաթի սպանության մեջ, Իսրայելը հերքել էր մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ