News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բարաք Օբաման  լավ տղա է,  բայց մի թերություն ունի. նա ԱՄՆ-ի նախագահն է: Այդ մասին հուլիսի 13-ին վենեսուելական հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վենեսուելայի առաջնորդ Ուգո Չավեսը` մեկնաբանելով Բարաք Օբամայի վերջերս տված նախընտրական հարցազրույցը, որում վերջինս հայտարարել էր, որ Չավեսն ԱՄՆ-ի համար սպառնալիք չի ներկայացնում:

Դրա համար Օբամային իսկույն քննադատել էր նրա մրցակից Միթ Ռոմնին: Նրա խոսքով` ինքը  «ցնցված էր» նախագահի խոսքերից, ով  «թերագնահատում է մեր վատը ցանկացող վարչակարգի կողմից ԱՄՆ-ի շահերին սպառնացող վտանգը»: Ի պատասխան Օբամայի գրասենյակում նշել էին, որ Ռոմնին պարզապես «վախեցել է» Չավեսից:

Ինչպես տեղեկացնում է utro.ru-ն, Չավեսը նշել է, որ հարկ է հասկանալ, որ Բարաք Օբաման նախագահական քարոզարշավ է անցկացնում եւ նրա բոլոր հայտարարությունները դիտարկել այդ համատեքստում: «Վենեսուելան այսօր ոչ ոքի համար վտանգ չի ներկայացնում»,- ամփոփել է պետության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ