News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ազգային տոնին`Բաստիլի գրավման օրը, անցկացրել է իր առաջին շքերթը:

Սկզբում ելույթ են ունեցել ռազմածովային ուժերի նվագախմբի երաժիշտները: Այնուհետեւ Հանրապետական հանդիսավոր գվարդիայի 12 ձիավորներ հյուրերին շքեղ  ներկայացում են ցույց տվել` գվարիդիայի սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցութամբ:  Շքերթը բացել են  Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի 9 օդանավեր` երկինքը գունավորելով ֆրանսիական դրոշի գույներով: Ելիսեյան դաշտերի երկնքով  թռել են 60 օդանավեր, այդ թվում նաեւ  «Ռաֆայել» կործանիչներ:  

Շքերթին մասնակցել են նաեւ գերմանական ծովային 291-րդ ջոկատի զինվորականները, որոնք 2010 թվականի դեկտեմբերից ծառայում են Ստրասբուրգում: Շքերթի հետիոտնային փուլին մասնակցել են 5 հազար զինծառայողներ, ռազմական եւ ոստիկանական ուսումնական հաստատությունների ուսանողներ, հրշեջներ եւ ոստիկանության աշխատակիցներ:

Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում եւ ամբողջ աշխարհում նշվում է Բաստիլի գրավման օրը: Բաստիլի շրջափակումը եւ գրավումը մարդկության պատմության կարեւորագույն իրադարձություններից է: Այն հեղափոխական ճանապարհով քաղաքական ազատագրման հասնելու խորհրդանիշ է դարձել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ