News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լեմուրներին սպառնում է անհետացման ավելի լուրջ սպառնալիք, քան ավելի վաղ էին կարծում: Նման եզրակացության են հանգել կենսաբանները, որոնք հետազոտել են Մադագասկարում լեմուրների` աշխարհում մնացած միակ բնակավայրը:

Գիտնականները կարծում են, որ 103 տեսակների ավելի քան 90 տոկոսը պետք է ընդգրկվի Կարմիր գրքում: Ըստ գնահատականների, լեմուրների 23 տեսակների հարկ է գրանցել ծայրահեղ վիճակում գտնվողների ցանկում: Դա նշանակում է, որ չափահաս առանձնյակների թիվը կազմում է 50 տոկոսից էլ քիչ, իսկ թվաքանակը 10 տարում նվազել է 80 տոկոսով:

Իրավիճակը Մադագասկարում բարդացել է 2009թ. հեղաշրջումից հետո, լեմուրները տառապում են անտառների ապօրինի հրդեհումից եւ որսից: Մադագասկարի անտառային ծածկույթի մոտ 90 տոկոսը կորսված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ