News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գերմանական Opel ավտոկոնցեռնի գործադիր տնօրեն Կարլ Շտրակեն լքել է իր պաշտոնը: Նա հեռանում է նաեւ General Motors-ի եվրոպական մասնճյուղի ղեկավարի պաշտոնից:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», Շտրակեի հեռանալու պատճառները չեն հաղորդվում: Նա ավտոկոնցեռնի ղեկավար էր նշանակվել 2011թ. ապրիլին:

DW-ի տեղեկություններով, Շտրակեն լքում է պաշտոնը, որ իրեն նվիրի General Motors-ում «հատուկ հանձնարարությունների» կատարմանը:

56-ամյա Շտրակեն  նշանակվել էր` ֆինանսական դրությունը կարգի բերելու համար, սակայն նրան չէր հաջողվել եկամտաբեր դարձնել ընկերությունը: Opel-ի վաճառքի ծավալները նվազել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ