News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ լիովին  աջակցում է Եգիպտոսում  ամբողջությամբ  քաղաքացիական կառավարման անցումը: Այս մասին Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Ինչպես հաղորդում է BBC Russian-ը,  Հիլարի Քլինթոնն աջակցություն է հայտնել Մոհամմեդ Մուրսիին և հայտարարել, որ եգիպտացիները պետք ունենան այն կառավարությունը, հանուն որի քվեարկել են: «Մենք  ցանականում ենք լավ գործընկերներ լինել: Մենք ցանականում ենք  աջակցել ժողովրդավարությանը, որին հասել է եգիպտական ժողովուրդը», - ասել  է նա, ընդգծելով, որ Կահիրե է եկել  աջակցություն հայտնելու համար:Նշենք, որ Մոհամմեդ Մուրսին «Մահմեդական եղբայրներ» իսլամական  շարժման ներկայացուցիչ է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Քլինթոնը ժամանել է Եգիպտոս հուլիսի 14-ին: Սպասվում էր, որ նա բանակցություններ կանցկացնի Եգիպտոսի նոր նախագահ Մոհամմեդ Մուրսիի հետ`նրանից հավաստիացումներ ստանալու այն մասին, որ Եգիպտոսը կպահպանի Իսրայելի հետ 1979 թ. ստորագրված խաղաղ համաձայնագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ