News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում հուլիսի 14-ի երեկոյան  «վրանային բողոքների» մեկնարկին նվիրված հանրահավաքի ժամանակ մասնակիցներից մեկը ինքնահրկիզվել է:Ինչպես հաղորդում է NEWSru.co.il-ը, ինքնահրկիզված 58-ամյա ակտիվիստ Մոշե Սիլմանը ստացել է  մարմնի մակերեսի մոտ 80%  այրվածք և հոսպիտալացվել է:

Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, նա մահվան եզրին է:Նման  արարքի պատճառ են հանդիսացել սոցիալական ծանր պայմանները: Ըստ ականատեսների` տղամարդը  կարդացել է իր կողմից գրված նամակը, որից հետո դյուրավառ հեղուկ է լցրել վրան ու այրել: Նամակում, որի մի քանի օրինակներ մնացել էին իրադարձության վայրում,  նա մեղադրում է պետությանը, որ նա թալանել է իրեն` ոչինչ չթողնելով:

Նշվում է, որ տղամարդը կաթված է տարել և ճանաչվել անաշխատունակ,  եւ գումար չի ունեցել ոչ բնակարան վարձելու և ոչ էլ նույնիսկ դեղամիջոցների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ