News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հուլիսի 15-ին ժամը 01.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Սեբաստիա-Արարատյան փողոցների խաչմերուկում (Ախպարաշենի խաչմերուկ) տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար, հայտնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 33 ԼՏ 124 եւ «ՎԱԶ 2106» 67 ՕՏ 419 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Գազի արտահոսքը վերացվել է:

«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1980թ. ծնված Արմեն Շահբազյանը եւ ուղեւոր` 1961թ. ծնված Աղուն Սարգսյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Տպել
Ամենաշատ