News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիան դժգոհություն է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովի  հայտարարության առնչությամբ, որով վերջինս կոչ է արել թագավորության իշխանություններին ապահովել երկրի շիա բնակչության իրավունքները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»,  Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն դատապարտել է Դոլգովի հայտարարությունը. «Թագավորությունը դատապարտում է այդ հայատարորությունը, այն համարելով թշնամական: Էլ Ռիյադում ցանկանաում են Ռուսաստանի ներկայացուցչին հիշեցնել, որ այնտեղ նախկինի պես փորձում են հարգել օրենքները, պահպանել պետության ինքնիշխանությունն ու անկախությունը  եւ չեն խրախուսում  իրենց  ներքին գործերին միջամտությունը: Թագավորությունը հույս է հայտնում, որ նման տարօրինակ հայտարարությունը որեւէ կերպ կապված չէ սիրիական ռեժիմի կողմից կատարված զանգվածային սպանություններից ուշադրությունը շեղելու հետ»,-ասված է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ի պատասխան հայտարարության մեջ:

Նշենք, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հուլիսի 12-ին իր պաշտոնական կայքում տեղադրել էր Դոլգովի մեկնաբանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ