News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Վերկա Սերդյուչկան  Նիկոլայ Բասկովի գեղեցկությունը համեմատել է խմելուց հետո իր արտաքին տեսքի հետ: Աստղերը  «հաճոյախոսություններ» են փոխանակել  Կիեւում կորպորատիվ երեկութներից մեկի ժամանակ, գրում է Ivona bigmirnet-ը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Նիկոլայ Բասկովը  ցուցաբերել է  անառողջ հետաքրքրություն Վերկա Սերդյուչկայի կրծքի նկատմամբ` չկարողանալով անցնել անտարբեր:

Վերկա Սերդյուչկան էլ իր հերթին սկսել է քննարկել Բասկովի սիրելի հիթը` «Շարմանկան»: Նա հայտարարել է, որ երգիչի նախկին բեկ-վոկալիստուհիներից մեկը  ստիպված է եղել երկու տարի  բուժվել հոգեբուժարանում այն բանից հետո, երբ ամեն օր մի քանի անգամ  կատարել է Բասկովի երգը, հայտնում է ТСН-ը:

Վերկան ռուս գործընկերոջը նաեւ նվիրել է նոր երգ, որի տեքստը վերջնականապես  վիրավորել է Բասկովին:  «Ես պոռնիկ չեմ, ես ընդամենը սիրառատ եմ ու վստահող: Վաղվանից ալկոհոլ չկա, նիկոտին չկա, երեկոյան հավաքներին` ոչ, նայում եմ հայելուն. ես գեղեցիկ եմ, ինչպես Նիկոլայ Բասկովը», - երգել է Վերկա Սերդյուչկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ