News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Հայդ պարկում համակարգի կազմակերպիչներն անջատել են Փոլ Մաքարտնիի եւ Բրյուս Սփրինգսթինի միկրոֆոնները` ձգձգվող ելույթի պատճառով:

Ինչպես հողորդում է  The Daily Telegraph-ը, ամերիկացի Բրյուս Սփրինգսթինի համերգը կայացել է հուլիսի 14-ի երեկոյան «Hard Rock Calling» փառատոնի շրջանակում: Սփրինգսթինի համերգի չորրորդ ժամվա ընթացքում նրան է միացել  The Beatles-ի նախկին մասնակիցը:

Սփրինգսթինը ողջունել է գործընկերոջը` նկատելով, որ այդ պահին սպասել է ավելի քան 50 տարի: Երաժիշտները երկու հիթ են կատարել` «Twist and Shout»-ը եւ «I Saw Her Standing There»-ը, որից հետո ձայնային սարքավորումներն անջատվել են:

Նրանք ստիպված են եղել հեռանալ բեմից` առանց հանդիսատեսին հրաժեշտ տալու:

Սփրինգսթինի ելութը պետք է տեղի ունենար մինչեւ 22:15 –ը, սակայն երաժիշտը գերազանցել է  այդ սահմանը, եւ տեխնիկան ստիպված անջատել են, քանի որ տեղական իշխանությունների կողմից արգելված է  22:30-ից հետո Հայդ պարկում աղմկելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ