News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Սուդանի և Հարավային Սուդանի նախագահներ Օմար Բաշիրը և Սալվա Կիիրը  պայմանավորվել են  միջպետական  հակասությունները լուծել խաղաղ ճանապարհով:

Ինչպես հաղորդում է  «Ազատություն» ռադիոկայանը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել  երկու առաջնորդների  հուլիսի 15-ի  գիշերը տեղի ունեցած հանդիպմանը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում  Աֆրիկյան  միության  գագաթնաժողովի շրջանակներում: Աֆրիկյան  միության  խորհրդի նիստում  երկու Սուդանների  ղեկավարները  խոստացել են  գործերը վարել  ռազմավարական գործընկերության  ոգով, գրում է Ukrinform.ua-ն:

Բանակցություններում Հարավային Սուդանի ներկայացուցիչը  թղթակիցների հետ զրույցում ասել է,  որ հանդիպումն անցել է բարեհաջող մթնոլորտում, երկու նախագահները  եկել են համաձայնության  և ցուցումներ են  տվել   բանակցողների իրենց խմբերին  դրանց ընթացքը  արագացնելու և կարևոր հարցերում համաձայնության գալու մասին:

Զուգահեռ Նորվեգիայի հատուկ պատվիրակը Սուդանում  և Հարավային Սուդանում  Էնդրե  Սթյանսենը ողջունել է  Աֆրիկյան միության  ակտիվ մասնակցությունը Սուդանի և նրա հարավային հարևանի հաշտեցմանը:

 «Մոտենում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջնաժամկետի  վերջին ժամկետը: Ահա ինչու է այդպես կարևոր  շարունակել  ճնշումը Սուդանի և Հարավային Սուդանի վրա», - նշել է Սթյանսենը:

Հիշեցնենք,  որ Հարավային Սուդանը և Սուրդանը անհամաձայնություն ունեն   պետական սահմանի,  Սուդանի տարածքով հարավային Սուդանի նավթի տարանցման և պետական պարտքի հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ