News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսական կրիմինալ երգերի («ռուսական շանսոնի») հեղինակ Միխայիլ Կրուգի մասին կնկարեն կինոնկար` 4 սերիայից:

Ֆիլմի աշխատանքային անվանումն է` «Լեգենդներ Կրուգի մասին»: Կինոնկարը, որը նկարահանվելու է Տվեր քաղաաքում, ստեղծում է «Ցենտրալ Պարտներշիպ» ընկերությունը, իսկ Կրուգի դերը խաղալու է Յուրի Կուզնեցով-Տայոժնին: Ռեժիսորը Թիմուր Կաբուլովն է:

Կուզնեցով-Տայոժնին հատուկ 15 կգ քաշ է հավաքել, որպեսզի ավելի շատ նմանվի իր հերոսին:

Ինչպես հաղորդում է LifeShowbiz կայքը, Կրուգի այրի Իրինան դժգոհ է, որ իրեն չեն հաղորդել նկարահանումների մեկնարկի մասին: Նա դժգոհ է մնացել նաև ֆիլմի սցենարից:

Միխայիլ Կրուգը (Վորոբյով), որը համարվում է ռուսական շանսոնի ամենահայնի կատարողներից մեկը, սպանվել է 2002 թ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ