News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ձմերուկի էքստրակտն օգնում է պայքարել արյան բարձր ճնշման, անոթների միկրոճաքերի դեմ և կանխում է անոթների ատերոսկլերոզը: Այդ մասին վկայում են Ֆլորիդայի համալսարանի գիտականների հետազոտությունները:

Ձմերուկը հայտնի է իր ամինաթթուների պարունակությամբ, որոնք իջեցնում են ճնշումը անոթներում: Ամերիկյան գիտնակաները փորձ են կատարել 55-60 տարեկան 14 կամավորների վրա, որոնց ընդունելու համար տալիս էին կամ ձմերուկի էքստրակտ (օրեկան 6 գրամ), կամ դատարկ  հաբեր: Երկու շաբաթ հետո նրանք փոխվել են տեղերով:

Պարզվել է, որ ձմերուկի էքստրակտ ընդունած մարդկանց մոտ ճնշումը իջել է համապատասխանաբար 15,1 և 11,5 կետով: Դիաստոլիկ ճնշումն իջել է 7,6 և 7,8 նիշով: Փորձարկվողներից շատերի համար դա բավական էր` ճնշման նորմալ մակարդակ վերադարձնելու համար:

Գիտնականների գնահատամբ, նոր դեղամիջոցը կարող է ավելի էֆեկտիվ լինել, քան կողմնակի էֆեկտներով քիմիական պրեպարատները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ