News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Բիթլիս նահանգի Թաթվան (Դատվան) քաղաքում 2 հոգու միջեւ դեռեւս անհայտ պատճառներով վեճ է ծագել, որին միացել են մոտ 100 հոգի։

Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝  2 հոգու միջեւ ծագած վեճին եւ ծեծկռտուքին մասնակցել են կողմերի բարեկամներն ու հարազատները՝ իրար ծեծելով փայտերով, մահակներով եւ քարերով։

Դեպքի վայր հասած ոստիկանությունը հազիվ է բաժանել ամբոխին՝ հրազենով օդ կրակելով։

Խոշոր ծեծկռտուքի հետեւանքով վիրավորվել է 40 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ