News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բաքվի եւ Թեհրանի հարաբերությունները գնալով սառում են: Այս մասին Vesti.az-ին տված հարցազրույցում նշել է Հետխորհրդային տարածքի ուսումնասիրման կենտրոնի գլխավոր տնօրեն, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Կարավաեւը: Նրա խոսքով, հակամարտության բնույթը ցույց է տալիս, որ որոշակի լարվածությունից եւ ալիքից հետո սովորաբար հաջորդում է ջերմացում եւ ցնցումների նվազեցում: Այդուհանդերձ, անհրաժեշտ է արձանագրել, որ նկատվում է Թեհրանի դիրքորոշումների արմատականացման միտում, կարծում է Կարավաեւը:

Նրա կարծիքով, Թեհրանը չի պատրաստվում սրել իր հարաբերությունները Բաքվի հետ: Բաքվի համար եւս ձեռնտու չէ Իրանի հետ լրացուցիչ լարվածությունը, սակայն ընդհանուր առմամբ, Թեհրանն Ադրբեջանը դիտարկում է որպես մի երկիր, որը պետք է ղեկավարվի եւ զարգանա այն սկզբունքներով, որոնք ընդհանուր առմամբ համապատասխանում են Իրանի արտաքին քաղաքական կուրսին:

Փորձագետը նշել է, որ արեւմտյան աշխարհի, մասնավորապես Իսրայելի հետ Ադրբեջանի ընդլայնված համագործակցությունը նյարդայնացնում է Իրանին:

Փորձագետի ներկայացմամբ, երկու երկրների հարաբերությունների սրման պատճառ է նաեւ այն, որ մեծանում է Ադրբեջանի դերը տարածաշրջանում եւ նա մտնում է Իրանի հետ մրցակցության փուլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ