News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում, հուլիսի 15-ի երեկոյան, Փամփակ գետի ափին գտնվող բացօթյա տաղավարում դանակահարություն է տեղի ունեցել:

Գյումրիի բնակիչ 25-ամյա Սեդրակ Ս.-ն վիճաբանել է մեկ այլ գյումրեցի` 21-ամյա Հայկ. Հ-ի հետ, որի ընթացքում իր ձեռքին եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին:

Հայկ Հ.-ն անմիջապես տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Իսկ ահա դանակահարողին ոստիկանները հայտնաբերել են այսօր` հուլիսի 16-ին, Գյումրի քաղաքում:

Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր-ի 112 հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:

Սեդրակ Ս.-ն ձերբակալված է:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ