News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ըստ վերջին տվյալների` ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվերի մոտ գտնվող Ավրորա քաղաքի կինոթատրոնի հրաձգության արդյունքում վիրավորների թիվը հասել է 70-ի:

Ինչպես տեղական ոստիկանության պետ Դեն Օութսին  վկայակոչելով հաղորդում է gazeta.ru-ն,զոհվել է 12 մարդ: 

70 վիրավորներից 11-ի վիճակը օրհասական է, մեջբերում է CNN-ը:

Ձերբակալված 24-ամյա հանցագործը, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», հարձակմանը երկու ամիս էր նախապատրաստվել: Նա գնել էր զենք եւ հանգամանալից ծրագրեր կազմել: Ջեյմս Հոլմսն հասցրել էր  ձեռք բերել 4 միավոր զենք եւ 6 հազար փամփուշտ: Նրա հագին  զրահապատ բաճկոնակ եւ հակագազ են եղել: Վերջինս հագել էր, մինչեւ արցունքաբեր գազ բաց թողնելը:

Ջեյմսն իրեն երեւակայել է  պատմության ամենագլխավոր չարագործներից մեկը` «Ջոքերը»: Նա նույնիսկ մազերն է ներկել: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  NEWS.am-ը, Ավրորա քաղաքի կինոթատրոնում  «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ տեղի բնակիչ Ջեյմս Հոլմսը հանդիսատեսների վրա կրակ էր բացել:  Նա դահլիճ էր մտել, երբ արդեն ֆիլմն արդեն սկսվել էր, եւ լուռ կրակ էր բացել: Ֆիլմի եւ իրականության հնչյունները միահյուսվել էին, այդ պատճառով էլ մարդիկ միանգամից չէին հասկացել, թե ինչ է կատավում: Երբ հանդիսատեսները վազել են ելքի մոտ, սկսվել է հրմշտոցը: Տղամարդը ծխաբեր պայթուցիկ է նետել, այնուհետեւ անվրդով կրակ է բացել հանդիսատեսների վրա, որոնք վազում էին դեպի ելքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ