News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի արեւմտյան Նայարիթ նահանգում հուլիսի 19-ին խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել;
Ինչպես հաղորդում է BBC Russian-ը, Պուերտո Վալյարթի հանգստավայր մեկնող ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել  մեքենան եւ խոր  փոսնէ ընկել: Վթարից տուժածների շարքում կան երեխաներ, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Մի քանի մարդ  գտնվում են ծանր վիճակում:

Ըստ վերջին տվյալների, որոնք բերում է «ՌԻԱ Նովոստին», վթարի հետեւանքով զոհվել է 26 մարդ, որոնց թվում` 3 երեխա, եւս 27-ը վիրավորվել են:

Իշխանությունները չեն բացառում, որ վթարի զոհերի թիվը կարող է աճել, քանի որ հիվանդանոց տեղափոխվածների մեծ մասը գտվում է ծանր վիճակում:

Ոստիկանությունը միանգամից մի քանի վարկած է  դիտարկում, այդ թվում` վարորդի կողմից արագության գերազանցումը ճանապարհի վտանգավոր հատվածում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ