News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այսօր` հուլիսի 21-ին, երկրում սուգ է հայտարարել Կոլորադո նահանգի կինոթատրոնում տեղի ունեցած արյունալի կոտորածից հետո:

Ինչպես տեղեկացնում է «Ռոսբալտը»,  բոլոր կառույցներում, ներառյալ արտասահմանում գտնվող ռազմակայանները եւ դեսպանատները, ԱՄՆ-ի պետական դրոշները կխոնարվեն եւ այդպես կմնան մինչեւ հուլիսի 25-ի մայրամուտը:

Պետության ղեկավարն ընդհատել է նախընտրական այցը եւ վերադարձել Վաշինգթոն, որտեղ խորհրդակցություն է անցկացրել իր առանցքային խորհրդականների, ինչպես նաեւ երկրի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի եւ ՀԴԲ-ի ղեկավար Ռոբերտ Մյուլլերի, Սպիտակ տան աշխատակազմի ներքին անվտանգության հարցերի, իրավունքների ու հասարակայնության եւ մամուլի հետ կապերի համար պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի կինոթատրոնում  «Խավարի ասպետը. Լեգենդի վերածնունդը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ տեղի բնակիչ Ջեյմս Հոլմսը հանդիսատեսների վրա կրակ էր բացել:  Նա դահլիճ էր մտել, երբ արդեն ֆիլմն արդեն սկսվել էր, եւ լուռ կրակ էր բացել: Ֆիլմի եւ իրականության հնչյունները միահյուսվել էին, այդ պատճառով էլ մարդիկ միանգամից չէին հասկացել, թե ինչ է կատավում: Երբ հանդիսատեսները վազել են ելքի մոտ, սկսվել է հրմշտոցը: Տղամարդը ծխաբեր պայթուցիկ է նետել, այնուհետեւ անվրդով կրակ է բացել հանդիսատեսների վրա, որոնք վազում էին դեպի ելքը:

Ջեյմսն իրեն երեւակայել է  պատմության ամենագլխավոր չարագործներից մեկը` «Ջոքերը»: Լիովին նմանվելու համար նա նույնիսկ մազերն է ներկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ