News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իռլանդացի մարզիկ Փերայք Քեյսին հուլիսի 22-ին վախճանվել է Լա Մանշը լողալով անցնելու փորձի ժամանակ: Տղամարդն իրեն վատ էր զգացել եզրագծի մոտ` ֆրանսիական ափից մեկ մղոն հեռու: 

Ինչպես հաղորդում է  BBC-ն, 45-ամյա իռլանդացու մահվան հստակ պատճառն անհասկանալի է մնում: Լողից առաջ նա հաջող անցել էր բուժզննումը, նաեւ հայտնել էր, որ հատուկ պատրաստականություն է անցել, հայտնում է  ՆՏՎ-ն: Դաշնությունը տեղեկացրել է համապատասխան մարմիններին, որոնք հրաժարվել են մեկնաբանություններից, գրում է rbc-ն: 

Իռլանդացու կին Ռիհանան մահացած ամուսնու մասին խոսում է որպես «հիանալի, առողջ, սիրող եւ կոփված» մարդու մասին:

Նշենք, որ Լա Մանշի երկարությունն ամենանեղ հատվածում 34 կմ է, եւ այդ հատվածը լողալը հեշտ գործ չէ նույնիսկ փորձված մարզիկի համար: «Էխո Մոսկվին» հիշեցնում է, որ 2004 թվականից գրանցվել է Լա Մանշը լողալով անցնելու  948 դեպք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ