News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Արարատի մարզում, հուլիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել, որի պատճառով մահացել է մեկ, վիրավորվել երեք երիտասարդ աղջիկ: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ` Երեւան-Եղեգնաձոր ճանապարհի 72-րդ կմ-ին «Ֆոլցվագեն Պասատ» մակնիշի 11 MM 901 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից, բախվել հողաթմբին եւ շրջվել: Պատահարի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորուհիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղեւորուհին` 26-ամյա Սառա Գալստյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն:

Մեր տեղեկություններով` ավտոմեքենայի վարորդը եղել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ 23-ամյա Սիրանուշ Տեր-Թադեւոսյանը, իսկ մյուս երկու ուղեւորները 25-ամյա Լիլիա Հակոբյանն ու 26-ամյա Ստելա Յուզբաշյանն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ