News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում, Նիժնի Տագիլ-Եկատերինբուրգ մայրուղուց ոչ հեռու, անտառում մարդկային էմբրիոններով լի տակառ է հայտնաբերվել, ըստ Lenta.ru-ն, հաղորդում է ՆԳՆ մարզային վարչության մամուլի ծառայությունը:

Ըստ այդմ, 50-լիտրանոց 4 տակառներում եղել է ֆորմալդեգիդով մշակված շուրջ 50 էմբրիոն: «Ստուգման ընթացքում պետք է պարզել այն բժիշկներին, որոնց հանցավոր անփութության հետեւանքով էմբրիոնները նետվել են ճնապարհին»,-ասել է ՆԳՆ Սվերդլովսկի մարզային վարչության մամուլի քարտուղար  Վալերի Գորելիխը: Բացի քննիչներից, հետաքննությանը մասնակցում են նաեւ առողջապահության ոլորտի աշխատակիցներ:

Նավյանսկի ՆԳՆ բաժնում պնդում են, որ ամենայն հավանականությամբ, տակառները կամ բերել են այլ շրջանից, կամ Եկատերինբուրգից: «Մեր շրջանը փոքր է եւ նման քանակությամբ աբորտներ, վիժումներ եւ մեռելածին երեխաներ չեն կարող լինել»,-ասել են տեղի ոստիկանությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ