News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լիբիայում ոչ մի լիբերալներ էլ իշխանության չեն եկել, քանի որ նրանք այնտեղ չեն եղել, չկան ու մոտ ժամանակներում չեն լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մերձավոր Արեւելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին` մեկնաբանելով Լիբիայում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները: Նրա խոսքով` այսօր «լիբիական լիբերալներ» են համարում Մուամար Քադաֆիի մանկլավիկներին, ովքեր դավաճանեցին նրան եւ աջակցեցին հեղափոխությանը:

«Խոսել այն մասին, թե այդ մարդիկ կիսում են լիբերալ գաղափարախոսությունը, հավտարիմ են լիբերալ արժեքներին եւ այլն, պարզապես անիմաստ է»,- հայտարարեց փորձագետը` ընդգծելով, որ նրանցից եւ ոչ մեկին չի կարելի լիբերալ անվանել:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա դրանք նորմալ գործընթաց են` բնորոշ աշխարհի շատ տարածաշրջաններում առկա իմիտացիոն ժողովրդավարությանը: «Դա հնարավոր է նկատել Աֆրիկայի երկրների մեծ մասում, Մերձավոր Արեւելքում, Ասիայի երկրներում: Դա նորմալ է: Միայն թե այնտեղ ոչ մի ժողովրդավարության, առավել եւս` լիբերալների մասին խոսք լինել չի կարող»,-ընդգծեց նա:

Ընդհանրապես, փորձագետի խոսքով, այսօր գոյություն չունի «Լիբիա» երկիր. «Դա տարածք է, որտեղ գոյություն ունեն պատերազմող ցեղախմբերի, խմբավորումների  առանձին կոնգլոմերատներ, որտեղ բարգավաճում են հանցագործները, մարդասպանները, իսլամիստները, արմատականներն ու այլ անձինք: Լիբիական խորհրդարանը նվազագույն իշխանություն ունի»,-նկատեց նա:

«Նման երկիր այլեւս չկա, վերջ, եւ դեռ երկար չի լինի: Կան շատ պետություններ, որոնք իրականում գոյություն չունեն: Վերցենենք Պուերտո Ռիկոն. արժույթը ԱՄՆ դոլարն է, նախագահը փաստացի նա, ով նստած է Սպիտակ տանը, ունի մեկ տեղ ԱՄՆ Կոնգրեսում: Սոմալին, Վրաստանը, Հարավային Օսիան...»,- փորձագետը երկար թվարկեց:

Ինչպես ավելի վաղ  տեղեկացրել էր NEWS.am-ը,  հուլիսի 7-ին Լիբիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել  էր «լիբերալ» «Ազգայնական ուժերի դաշինքը»` Ազգային անցու մային խորհրդի ժամանակավոր կառավարության նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլի ղեկավարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ