News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Խնդրում եմ ձեզ, որ լինեք բոլորով միասին, ոչ մի բանի մասին չմտածեք, իմ ձեռքերը մաքուր են»: Ահա սրանք են եղել Հայաստանի ՆԳ նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի վերջին խոսքերը, երբ նա լքում էր Հայաստանը: Այս մասին, այսօր` հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց նրա թիմնազորի պետ Սուրեն Սիրունյանը, նշելով, որ այդ խոսքերը Վանո Սիրադեղյանն իրեն է ասել:

Սիրունյանը նշեց, որ Վանո Սիրադեղյանը Հայաստան կվերադառնա, երբ լինեն նպաստավոր պայմաններ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատական համակարգը այնպես բարելավվի, որ քաղաքացին կարողանա ապացուցել իր անմեղությունը:

Նա նաեւ նշեց, որ ինքը Վանո Սիրադեղյանին թողել է Սունդուկյանի անվան թատրոնի մոտ ու այլեւս չի տեսել, հավելելով, որ Վանո Սիրադեղյանն իր գլխարկը մոռացել է իր մեքենայում:

Սիրունյանը նշեց, որ տեղյակ չէ Վանո Սիրադեղյանը Հայաստանո՞ւմ է մնացել, թե ինքնաթիռով կամ մեքենայով մեկնել երկրից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ