News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա 7 ամիսներին Ադրբեջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 11 հազար անգամ: Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Անթալ Հերդիչի եւ Իրժի Աբերլեի հետ հանդիպման ընթացքում հայտնել է Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի ներկայացուցիչ գնդապետ Անդրանիկ Մկրտումյանը` հուլիսի 25-ին Հայաստանի եւ Վրաստանի ԶՈՒ շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի դիտարկումն ավարտվելուց հետո:

«Նախորդ ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 12 700 դեպք: Այսպիսով, լարվածության նվազում տեղի չի ունենում: Դա նաեւ այն բանի հետեւանք է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվում է դիպուկահարներին շփման գծից հեռացնելուց», - ընդգծել է Անդրանիկ Մկրտումյանը:

ԶՈՒ ԳՇ-ի ներկայացուցիչը նշել է, որ ամառվա առաջին երկու ամիսները հատկապես լարված էին: «Ադրբեջանական կողմը հայկական կողմի նյարդերի ամրությունն էր փորձում ստուգել», - նշել է Մկրտումյանը: Արդյունքում Ադրբեջանի կողմից հրդադարը խախտելու արդյունքում 13 մադ վիրավորվել էր, որոնցից 12-ը` հունիսին:

«Վիրավորների հիմնական մասը ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողությունների հետեւանք էր», - նշել է ԶՈՒ ԳՇ-ի ներկայացուցիչը: Ընդ որում, հունիս-հուլիսին նաեւ երկու քաղաքացիական անձինք են վիրավորվել. «Նախորդ տարի վիրավորների շարքում քաղաքացիական անձինք չկային: Այս տարվա առաջին կիսամյակում արդեն 3 վիրավորներ ունենք»: Նույն այդ ժամանակահատվածում 6 մարդ զոհվել է ադրբեջանական կողմի մեղքով:

Նշենք, որ վերջին տարիներին Ադրբեջանը մշտապես նոր «ռեկորդների» է ձգտում այդ պլանում. Եթե 2006թ. ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել էր շուրջ 600 անգամ, ապա 2007թ.`1400, 2008-ին` 3500, 2009-ին` շուրջ 4600, 2010-ին` 7200, իսկ 2011թ. ավելի քան 12 600 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ