News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանը մտադիր է ԱՄՆ-ի եւ եվրոպական պետությունների դեմ դատական հայց ներկայացնել Թեհրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու համար` առանց ՄԱԿ Անվտանգության խորհրդի թույլտվության, հողորդում է իրանական Press TV հեռուստաալիքը:

«Բողոքը կներկայացվի շուտով` միջազգային իրավունքի հիման վրա»,-ասել է ԻԻՀ նախագահին կից միջազգային –իրավական հարցերով կենտրոնի ղեկավար Մաջիդ Ջաֆարզադեն: Չի հաղորդվում, թե որ ատյանին կներկայացվի իրանական բողոքը:Ներկայումս Իրանի նկատմամբ  պատժամիջոցներ սահմանող ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւ է գործում:  

Բացի այդ, հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել ԵՄ որոշումը` իրանական նավթի արտահանման արգելքի վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ն մշտապես ընդլայնում է պատժամիջոցների ցուցակները, որոնց մեջ ներառվում են իրանական ընկերություններ եւ անհատ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ