News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ի տեղեկություններով` Դրոյի փողոցի թիվ 15 շենքի մոտ օգոստոսի 9-ին ծեծի են ենթարկել երթուղային տաքսու վարորդի: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին տեղեկությունը եւ մանրամասնեցին, որ այդ օրը առավոտյան 08.40-ի սահմաններում անհայտ քաղաքացուց ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել,  ո ր Դրոյի փողոցի թիվ 15 շենքի մոտ ծեծում են երթուղային տաքսու վարորդի:

Մեկնած օպերատիվ խումբը Դրոյի եւ Պարույր Սեւակի փողոցների խաչմերուկից բերման է ենթարկել  27-ամյա Ամրամ եւ 26-ամյա Արգամ Հ-երին: Վերջիններս եղբայրներ են: Պարզվել է, որ Դրոյի փողոցի թիվ 15 շենքի մոտ Ամրամ եւ Արգամ Հ-երը ծեծի են ենթարկել երթուղային տաքսու վարորդին եւ պատճառել վնասվածքներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Տպել
Ամենաշատ