News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայում գետերը շատ են, հետեւաբար մեծ թիվ են կազմում նաեւ կամուրջները: Կան ինչպես համեմատաբար նոր, այնպես էլ  հայրուրամյակներ առաջ կառուցված կամուրջներ: Օրինակ Պոթսդամը Բեռլինին միավորող մայրուղու մոտակայքում կարելի է տեսնել ավելի քան մեկ դար առաջ կառուցված կամուրջ: (ֆոտոռեպորտաժ)

Այն ձգվում է Հաֆել գետի նեղ հատվածի վրա, ինչի պատճառով կամուրջն այդքան էլ մեծ չի թվում ջրառատ գետի համեմատ: Առաջին հայացքից Գերմանիային բնորոշ կառույց է...

Իրականում սա  նշանավոր Գլինիկյան կամուրջն է (Glienicker Brücke), որը մի ժամանակ ստացել է «Լրտեսական կամուրջ» անվանումը: Աչ, այնտեղ դավադրություններ չեն եղել, եւ ոչ էլ կամրջի տակ լրտեսների կայաններ են տեղակայված եղել: ամեն ինչ առավել պրոզայիկ էր...

Ժամանակին Գլինիկյան կամրջի վրա խորհրդային եւ ամերիկյան հատուկ ծառայութնունները փոխանակում էին բռնված  լրտեսներին: Հանրությանը հայտն է փոխանակման երեք դեպք, իսկ թե իրականում քանի նման դեպք է գրանցվել, միայն աստված գիտի եւ վերոնշյալ  հատուկ ծառայությունների աշխատկիցները: Կամրջի ճակատագրական նշանակության համար սրամիտները այն անվանել են «Լրտեսական»:

Առաջին անգամ Կամրջի համբավի մասին  հայտնի է դարձել 1962 թ.-ին, երբ խորհրդային նշանավոր լրտես Ռուդոլֆ Աբելին փոխանակել են Սվերդլովսկի մերձակայքում փխված օդաչու-լրտես Ֆրենսիս Պաուերսի հետ: Երկրորդ դեպքը այդքան էլ հայտնի չէ: Թեեւ խորհրդային լրտես Կոնոն Մոլոդոյի անունը արդեն մոռացության է մատնվել, այնուհանդերձ  նա դարձել է խորհրդային հանդիսատեսի շրջանում մեծ ճանաչում ձեռք բերած «Մահացած սեզոն» ֆիլմի հերոսի նախատիպը:

Այժմ կամուրջը վերադարձել է իր խաղաղ գործունեությանը` իր վրայից թոթափելով նախկին լրտեսական անցյալը եւ երբեմն հայտնվելով իր պատմության մասին լսած զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Չնայած իր տարիքին` շինությունը բավականին լավ տեսք ունի:Թեեւ հայտնվելով նրա` մի քիչ երերուն կենտրոնական հատվածում, վախենում ես, որ քո անունը նույնպես կգրվի կամրջի կենսագրության մեջ: Բայց հասկանում ես, որ շինարարները այնպես են կառուցել կամուրջը, որ այն դեռ երկար ժամանակ կանգուն կմնա` հիշեցնելով այն ժամանակների մասին, երբ Գերմանիան բաժանված էր երկու մասի:

Ալբերտ Խաչատրյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ