News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգի Յայլադաղի շրջանում գտնվող սիրիացի գաղթականների համար նախատեսված վրանային ավանում հրազենային վնասվածք է ստացել մեկ եւ մահակով ծեծվել՝ երկու թուրք ոստիկան:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ մոտ 20 սիրիացին գաղթական Յայլադաղում շրջելուց հետո վերադարձել են վրանային քաղաք, որտեղ մուտքի մոտ ոստիկանները նրանցից անձը հաստատող փաստաթղթեր են պահանջել: Այս ընթացքում սիրիացի գաղթականների եւ թուրք ոստիկանների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում սիրիացի գաղթականները մահակով ծեծել են ոստիկաններին, իսկ մեկը նույնիսկ խլել է ոստիկանի զենքը եւ կրակել, ինչի հետեւանքով ոստիկանը վիրավորվել է:

Վիրավորված ոստիկանին տեղափոխել են Անկարայի հիվանդանոց, իսկ դեպքի վայրից հեռացած գաղթականներին հայտնաբերելու համար ուսումնասիրվում են անվտանգության տեսախցիկների տեսագրությունները:

Տպել
Ամենաշատ