News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը նոր պատժամիջոցներ կկիրառի «Հեզբոլլահ» շարժման դեմ: Այդ մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

 «Հեզբոլլահ» շարժումն աջակցություն է ցուցաբերել Ասադի վարչակարգին` 2011 թվականի սկզբից Սիրիայում հուզումներն սկսվելուց ի վեր: Աջակցությունն ինչպես նյութապես, այնպես էլ խորհրդատվական բնույթի է եղել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱՄՆ-ի` «Հեզբոլլահն» աջակցել էր Սիրիային կառավարական զորքերի պատրաստականության բերելու հարցում եւ մասնակցել էր ընդդիմադիր ուժերի դեմ գործողություններին, հաղորդում է rbc-ն:

Փորձագետները նշում են, որ տվյալ պատժամիջոցները ձեւական բնույթ են կրում, քանի որ ԱՄՆ-ն դեռեւս 1990-ականներին «Հեզբոլլահ»   խմբավորումը ճանաչել էր ահաբեկչական:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն հայտարարել էր նաեւ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ