News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փաթեթը փաստացի ուժի մեջ է մտել օգոստոսի 10-ին. նախագահ Բարաք Օբաման համապատասխան օրենք է ստորագրել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կոնգրեսը իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցների հերթական փաթեթին հավանություն է տվել օգոստոսի 2-ին: Փաթեթը նախատեսում է պատժամիջոցների կիրառում այն անձանց նկատմամբ, ովքեր համագործակցում են իրանական իշխանությունների հետ ուրանի ստացման ոլորտում, Իրանին վաճառում, վարձով տալիս կամ տրամադրում են տանկերներ նավթի տեղափոխման համար, ինչպես նաեւ ապահովագրություն են տրամադրում National Iranian Tanker պետական ընկերությանը: Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում բոլոր նրանց համար, ովքեր համագործակցում են Իրանի վառելիքային, նավթաքիմիական կամ գազի ձեռնարկությունների հետ, ինչպես նաեւ նրանց, ովքեր երկրի նավթային եւ գազային արդյունաբերությանն օգնում են ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ, ծառայություններ, տենոլոգիաներ եւ այլն:

Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում նաեւ Իրանին ռադիո- եւ հեռուսաազդանշանները խլացնող սարքավորումներ, ինչպես նաեւ հետեւման, ցույցեր ցրելու հատուկ միջոցներ ձեռք բերելու հարցում  օգնություն ցուցաբերողների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ