News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բանգլադեշում կայծակի հարվածից տասը մարդ է զոհվել: Կայծակը հարվածել է երկրի հյուսիս-արեւելքում գտնվող մզկիթի այցելուներին: Եւս 20 մարդ տուժել են, հայտնում է տեղական ոստիկանությունը:

Ողբերգությունը կատարվել է օգոստոսի 10-ի երեկոյան,երբ հավատացյալները աղոթքից հետո դուրս էին եկել մզկիթից: Մի քանի մարդ տեղում մահացել են, մնացածները վախճանվել են հիվանդանոցի ճանապարհին, հաղորդում է AP-ը:

Բանգլադեշում ամեն տարի ավերիչ հողմեր եւ փոթորիկներ են լինում, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Ամեն անգամ հարյուրավոր մարդկային զոհեր են գրանցվում: 1971թ. հզոր ցիկլոնը կես միլիոնից ավելի մարդու կյանք էր խլել, իսկ 1991-ին հողմից 143 հազար մարդ էր զոհվել, հազարավոր տներ ավերվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ