News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Այսօր Նավասարդ է` հին հայկական նոր տարին:

Հեթանոսական Հայաստանում ամանորը նշում էին ամռանը՝ Նավասարդ ամսում: Նավասարդ անունը պարթեւ-իրանական ծագում ունի: Կազմված է երկու բառից՝ նավա-նոր եւ սարդ-տարի: Այսինքն Նավասարդը հենց նշանակում էր Նոր տարի: Այն համընկնում էր այսօրվա օգոստոս ամսվա հետ: Ամանորին հասնում էին հայկական հողի բարիքները, եւ պատահական չէ, որ պատմական Հայաստանում հենց այդ ամիսն էր համարվում տարվա սկիզբ:

Նոր տարին սկսում էր Նավասարդի մեկին (օգոստոսի 11-ին)  եւ տեւում էր մեկ շաբաթ: Նոր տարին  հայկական բոլոր ընտանիքներում դիմավորում էին մեծ խրախճանքով: Այդ օրը յուրահատուկ ուտելիքներ էին պատրաստում, ճոխ սեղան էին բացում եւ ընտանիքի բոլոր անդամները ուրախությամբ էին դիմավորում Նավասարդը: Նավասարդյան օրերը՝ Նոր տարին, փաստորեն, կրում էր ազգային-ժողովրդական բնույթ:

Ամանորին հեթանոս հայերը մեծարում էին Անահիտ եւ Աստղիկ աստվածուհիներին եւ Վահագն աստծուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ