News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բելառուսի ՊԱԿ-ը հարցաքննության է կանչել Շվեդիայի մի քանի քաղաքացիների` «փափուկ դեսանտի» կազմակերպիչներին: Վերջիններիս ծանուցում է ուղարկվել, համաձայն որի` նրանց  մտածելու 10 օր ժամանակ է տրվում:

Այդ ընթացքում նրանք բելառուսական ուժայիններին պետք է իրազեկեն հարցաքննության գալու ժամանակի մասին: Հակառակ դեպքում նրանց տուգանք եւ անգամ բանտային կալանք է սպասվում: Ծանուցումների տեքստն անգլերենով տեղադրված է Բելառուսի ՊԱԿ-ի պաշտոնական կայքում, գրում է «Էխո Մասկվին»:

Ծանուցումներն ուղարկվել են Պեր Կրոմվելին, Թոմաս Մազետիին եւ Հաննա-Լինա Ֆրեյին: Ամռան սկզբին նրանք թեթեւշարժիչային ինքնաթիռով ապօրինաբար հատել էին Բելառուսի սահմանը եւ Մինսկի վրա փափուկ արջուկներ նետել` խոսքի ազատության պաշտպանության կարգախոսներով: Դա խիստ բարդացրել էր բելառուսա-շվեդական հարաբերությունները: Արդյունքում Բելառուսը որոշել էր Սթոքհոլմից հետ կանչել իր դեսպանատունը եւ Մինսկից արտաքսել շվեդական դեսպանին: ԵՄ-ն այդ կապակցությամբ հայարարել էր, որ մտադիր է խստացնել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները, բայց թե ինչպես, չէր մանրամասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ