News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջան է առաքվել  Ռուսաստանից գնված  ՄԻ-35M տեսակի ուղղաթիռների հերթական խումբը, հայտնում է ԱՊԱ-ն:

Աղբյուրի համաձայն, ուղղաթիռները ուղարկվել են  Դոնի Ռոստովում գտնվող «Ռոսվերտոլ» ընկարության գործարանից: Այսպիսով, Ադրբեջան է տեղափոխվել Ռուսաստանից գնված ուղղաթիռները կեսը:

2012 թ-ին Ադրբեջանի պետսահմանապահ ծառայության  եւ ռուսական «Ռոսոբորնէքսպորտ»-ի միջեւ համաձայնագիր է կնքվել` ՄԻ-35M տեսակի 24 ուղղաթիռների գնման համար:

ՄԻ-35M առաջին 4 ուղղաթիռները Ադրբեջան են հասցվել 2011 թ-ի դեկտեմբերի 12-ին:

«ՄԻ-35» ուղղաթիռները հանդիսանում են «ՄԻ-24»-ի  ժամանակակից տեսակը, որը նախատեսված է հրետանատանկային տեխնիկայի ոչնչացման, ցամաքային զորքերին կրակային աջակցություն ցուցաբերելու, դեսանտների եւ վիրավորների տեղափոխության համար, ինչպես նաեւ բեռանփոխադրման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ